Ավելի քան 18 մարդ զոհվել է։ Ակնատեսների խոսքով՝ մի քանի զինված մարդիկ մոտեցել են վառելիք լիցքավորող բեռնատարին և կրակ բացել, ինչի հետևանքով բռնկվել են բենզինի տարաները։
2013 բյուջեի քննարկամն ժամանակ նիստը ղեկավարող Գագիկ Մինասյանը և ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը բանավիճեցին: «Պառլամենտյորը կառավարության պաշտպանը չէ:
Պաշտոնական այցով օրերս Չեխիայում ժամանած ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր հույժ կարևոր ասուլիս էր հրավիրել հայոց խորհրդարանում` մանրամասնելու այցի նպատակներն ու ձեռք բերած «պետական մակարդակի» պայմանավորվածությունները:
2013թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց, թե ինչու գիտելիքահեն տնտեսության ունենալու համար շատ գումարներ չեն տրվում:
ՀՀ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահազրկման «օպերացիան» հավանաբար պիտի տեղափոխվի նաև հայրաքաղաք Գյումրի: Մեր տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամեն օր աշխատանքի է գալիս չորս թիկնապահով:
Քիչ առաջ «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե 2013-ի նախագահի ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա...